Յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր աշխատանքին և պաշտոնին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով «Երկիր» օրաթերթի լրագրողի հարցին, որը խնդրել էր պատգամավորին կարծիք հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` ԱԺ-ում iPad-ով խաղ խաղալու մասին:
Թերթի թղթակցի այն դիտարկմանը, թե Արմեն Աշոտյանն իր նախարար ընկերոջ արարքը փորձել է արդարացնել նրանով, որ «ԱԺ ամբիոնից հնչած ոչ բոլոր ելույթներն են դիտարժան ու լսարժան», Զոհրաբյանը պատասխանել է. «ԱԺ նիստերը ներկայացումներ չեն, որ անցնեն բուռն օվացիաների և հետաքրքրությունների տիրուկթում, դա ընդամենը աշխատանք է, և մարդիկ, ովքեր պատրաստ չեն այդ աշխատանքին, պետք է չձգտեն գալ խորհրդարան»: