Նոյեմբերի 17-ին ՀՀՇ կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանը ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին և ՀՀ-ում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը, ՀՀ-ում արտահերթ ընտրություններ անցկացնելու, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները և քաղաքական ու իրավական հիմքերը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին: