«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» Բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, առաջին անգամ Հայաստանում նոյեմբերի 19-ին կանցկացվի «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը:
Ժողովին իրենց մասնակցության և ելույթի հայտն են ներկայացրել իմունոգենետիկայի և փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից:
Առաջին անգամ գիտաժողովին հրավիրվել են մասնագետներ տարածաշրջանից:
Կքննարկվեն HLA անտիգեների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների/օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները: