Home / Հայաստան / Վանի վրանային քաղաքում հրդեհի հետևանքով երեխաներ են զոհվել

Վանի վրանային քաղաքում հրդեհի հետևանքով երեխաներ են զոհվել

Թուրքիայի Վան քաղաքում, որտեղ վերջին մեկ ամսվա ընթացքում երկու ավերիչ երկրաշարժ է գրանցվել, ժամանակավորապես մարդկանց բնակության համար տեղադրված վրաններից մեկում հրդեհ է բռնկվել: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` հրդեհի հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել:

Նշենք, որ նախօրեին մեկ այլ վրանային ճամբարում ևս հրդեհ է բռնկվել, որը միայն նյութական վնաս էր պատճառել: