Facebook սոցիալական կայքի օգտատերերը հնարավորություն են ստացել փող ուղարկել իրենց ընկերներին PayPal վճարային համակարգի Send Money ծառայության շնորհիվ, հաղորդում է gazeta.ru-ն:
«PayPal համակարգը և Facebook-ը միավորվում են: Սա փողային փոխանցումներն անձնականացնելու ևս մեկ միջոց է», – ասել է PayPal-ի ներկայացուցիչ Անուի Նայարը:
Այս նոր համակարգը թույլ է տալիս ընկերներին փող ուղարկել կամ դնել գումարը էլեկտրոնային բացիկի մեջ: Փողի փոխանցման համար անհրաժեշտ է մտնել համակարգի մեջ, ընտրել ստացողին, հաստատել գումարը և հավաքել PayPal հաշվի գրանցման անձնական տվյալները: