Մինչ այժմ Հայաստան ներկրվող ցիտրուսային մրգերի շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, «Քեթրին» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը` «Քեթրինի» Միհրանը, դուրս է մղվել տվյալ շուկայից, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թեթրի տեղեկություններով` նա վաճառել է մրգերի իր պահեստները թե ներսում, թե դրսում և որոշել է վերջնականապես դադարեցնել բիզնեսի այդ տեսակը:
«ՉԻ»-ն նշում է, որ Միհրան Պողոսյանին դուրս մղողը Սերժ Սարգսյանի եղբայրն է ` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը, ով դաշտից դուրս է մղել ոչ միայն Քեթրինի Միհրանին, այլև անգամ նրանց, ովքեր փոքր խմբաքանակով էին միրգ ներկրում և իրացնում:
«Նրանց պարզապես սահմանին չեն սպասարկում, արհեստական խոչընդոտներ են ստեղծում` ապրանքը չմաքսազերծելու և այն փչացնելու նպատակով», – գրում է թերթը: