Հոկտեմբերի 20-ին սպանված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին, ձերբակալվել է Լիբիայի հարավում, հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը` հղում կատարելով Լիբիայի արդարադատության նախարարությանը:
Ավելի վաղ լիբիական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ինտերպոլի կողմից հետախուզվող Սեյֆ ալ-Իսլամը Նիգերում կամ Մալիում է, սակայն երկրներից և ոչ մեկը չէր հաստատում այդ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ ապտամբությունը սկսվել էր փետրվարի կեսերին: Մի քանի ամիս շարունակվող մարտերից հետո ապստամբներին ՆԱՏՕ-ի ուժերի օգնությամբ հաջողվել էր գրավել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին, իսկ հոկտեմբերի 20-ին նաև սպանել Քադաֆիին: