Ֆրանսիական ոստիկանությունը ուրբաթ ձերբակալել է երկրի հարավ-արևմուտքում հանցավոր խումբ ձևավորած նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիների:
23 հոգուց բացկացած խումբը բաղկացած է եղել, մասնավորապես, հայերից և վրացիներից:
Հանցավոր խմբին բերման ենթարկելուն ուղղված գործողություններն իրականացվում էին միաժամանակ Ֆրանսիայի Տարն, Արյեժ, Ավեյրոն, Լոտ, շրջաններում, ինչպես նաև Փարիզում: Հատուկ գործողություններին մասնակցել են իրակավապահ մարմինների մոտ 300 աշխատակիցներ: «Գործողությունը հաջողությամբ է պսակվել», -փաստել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:
Համաձայն հետաքննության տվյալների` մեկ տարվա ընթացքում ձերբակալվածները գողություններ են իրականացրել սեփական տներում, խանութներում, պահեստներում: Նրանց համար գողոն էր դառնում թվային տեխնիկան, զարդերը: Այնուհետև հանցավոր կապերի օգնությամբ նրանք իրացնում էին ապրանքը Բելգիայում կամ Անդրկովկասում: