Գոգարան գյուղի տներից մեկում հրդեհից տուժած երկրորդ երեխան մահացել է հիվանդանոցում:
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում, վառարանից առաջացած հրդեհից այրվել էր Գոգարան գյուղի տներից մեկը, ինչի հետևանքով տանը գտնվող 4-ամյա Արման Գասպարյանը, 3-ամյա Արեն Գասպարյանը և 3-ամյա Գոռ Գասպարյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ Արեն Գասպարյանը մահացել էր:
Նոյեմբերի 18-ի երեկոյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 4-ամյա Արման Գասպարյանը ստացած այրվածքներից Երևանի ճառագայթային բժշկության այրվածքների գիտական կենտրոնում մահացել է: