Ամերիկյան ոստիկանությանը հաջողվել է կանխել Նյու Յորքում ահաբեկչական գործողությունների իրականացումը, ազգային հեռուստաալիքների ուղիղ եթերում հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Հայտարարությունը հնչել է կիրակի երեկոյան` ԱՄՆ-ում նշվող Երախտագիտության օրվանից մի քանի օր առաջ: Բլումբերգի խոսքով` կասկածյալը ձերբակալված է:
«Կասկածյալը այսպես կոչված միայնակ գայլ է, որի գործողությունների պատճառը մեր զորքերի ներկայությունն է Իրաքում և Աֆղանստանում, ինչպես նաև «Ալ Ղաիդայի» քարոզչությունը»,- հայտարարել է քաղաքապետը:
Իշխանությունների հավաստմամբ` 27-ամյա Խոզե Պիմենտելը ԱՄՆ-ի քաղաքացի է: Ինքը, սակայն, նախընտրում է իրեն կոչել Ուսամա Հուսեյն` ի պատիվ «Ալ Ղաիդայի» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի: Մամլո ասուլիսի ժամանակ իրավապահները ցույց են տվել ժամացույցային մեխանիզմով ռումբի լուսանկարներն ու հատուկ ծառայություններ կողմից ստեղծված նմանատիպ պայթուցիկի ավերիչ ուժը ցուցադրող տեսանյութը:
Պիմենտելը ծագումով Դոմինիկյան հանրապետությունից է: Նշենք, որ այստեղ բնակչության մեծ մասը կաթոլիկներ են: Իսկ Պիմենտելը մահմեդականություն է ընդունել արդեն ԱՄՆ-ում: