Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը (Կյաժ Էդո) ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Epress.am-ի հավաստի աղբյուրի փոխանցմամբ` վաղը աշխատակազմին է ներկայացվելու վարչական շրջանի նոր ղեկավար, ՀՀԿ անդամ Հրայր Անտինյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Մուշեղյանի տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ Մուշեղյանը թաղապետ էր նշանակվել Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք: Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նա Կարապետյանի մանկության ընկերն է:
Լուսանկարը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: