Թուրքիայի ոստիկանությունը 17 մարդ է ձերբակալել ռուսական կեղծ թղթադրամների պատրաստման մեղադրանքով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն դոլար:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ` հանցավոր խմբավորումը ղեկավարել են երկու ոստիկաններ: Նրանց հնարավոր է եղել բերման ենթարկել շարունակական հետախուզումից հետո: Ոստիկանությունը հաստատում է, որ հանցավոր խմբավորումը ծրագրավորում էր մոտ 6 հազար դոլարի հասնող թղթադրամ տեղափոխել Ռուսաստան: