Երկուշաբթի վաճառքի է հանվում Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանի «Սուրբ Ծնունդ, Սուրբ Ծնունդ, Սուրբ Ծնունդ» նոր ձայնասկավառակը, որի ձայնագրման աշխատանքներին մասնակցել է Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզին:
Իր նոր ալբոմի համար Լեգրանը տասնյակ երաժիշտներ է հավաքել, որոնք Սուրբ Ծննդյան հայտնի երգեր են կատարում:
Ձայնասկավառակում Բրունին կատարում է «Jolis Sapins» («Գեղեցիկ եղևնիներ») երգը: Նրա ձայնը հնչում է նաև հատուկ այս ալբոմի համար Լեգրանի հեղինակած Noel d’Espoir («Հույսի Սուրբ Ծննունդ») երգի ժամանակ:
Դեռևս գարնանաը Ֆրանսիայի առաջին տիկինը, երգչուհի և նախկինում մոդել Կարլա Բրունին հայտարարել էր, որ մինչ 2012-ի սեպտեմբեր է հետաձգել իր նոր ալբոմի թողարկումը: Ինչպես հաղորդվում էր, ալբոմը հետաձգվում է երկրի նախագահի ընտրությունների պատճառով: Բրունիի չորրորդ ալբոմի թողարկումը տեղի կունենա ապրիլ-մայիս ամիսներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ֆրանսիայի առաջին տիկինը դուստր պարգևեց նախագահին: