Կիրակի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Կավրելիում գտնվող իր կալվածքում հյուրընկալել է Վրաստանում բացված գինեգործության դպրոցի առաջին ուսանողներին և հյուրասիրել նրանց իր անձնական խաղողի այգու գինով:
Վրացական գինեգործության դպրոցում սովորելու են 35 ուսանողներ, որոնք ընտրվել են 2500 ցանկացողներից` մրցակցային հիմունքներով: Նման բարձր մրցակցությունը, ըստ նախագահի, վկայում է այս ոլորտի նկատմամբ ուսանողների հետաքրքրության մասին: