Օրերս Ֆրանսիայում հանցավոր խմբավորման կազմում կողոպուտներ իրականացնելու կասկածանքով բերման ենթարկված Հայաստանի քաղաքացիների հանդեպ այսօր մեղադրանք կառաջադրվի:
Հայերը բերման էին ենթարկվել Ֆրանսիական ոստիկանության կողմից երկարատև լայնածավալ հատուկ գործողությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիական ոստիկանությունն ուրբաթ ձերբակալել էր երկրի հարավ-արևմուտքում հանցավոր խումբ ձևավորած նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիների:
23 հոգուց բացկացած խմբում են եղել, մասնավորապես, հայեր և վրացիներ:
Համաձայն հետաքննության տվյալների` մեկ տարվա ընթացքում ձերբակալվածները գողություններ են իրականացրել սեփական տներում, խանութներում, պահեստներում: Նրանց համար գողոն էր դառնում թվային տեխնիկան, զարդերը: Այնուհետև հանցավոր կապերի օգնությամբ նրանք իրացնում էին ապրանքը Բելգիայում կամ Անդրկովկասում: