Home / Հայաստան / Գյումրիում 30-ամյա տղամարդը կախվել է կամրջից

Գյումրիում 30-ամյա տղամարդը կախվել է կամրջից

Նոյեմբերի 22-ին, ժամը 08.49-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Գյումրիի «50-ամյակի» կամրջից (Ա. Մանուկյան պողոտա) մարդ է կախվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը: Փրկարարները կամրջից իջեցրել և շտապօգնության բրիգադին են հանձնել մոտ 30 տարեկան, անձը չպարզված տղամարդու դին: