ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` «Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբ» ՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպում է ինտերակտիվ ինտելեկտուալ խաղ մարդու իրավունքների մասին` Երևանից մոտ հիսուն դպրոցականների մասնակցությամբ: Միջոցման բացումը տեղի կունենա նոյեմբերի 24–ին` ժամը 10.30-ին, «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում:
Խաղի նպատակն է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների մասին` հիմնվելով պետական կրթական ծրագրի վրա: Նախքան միջոցառումը` դպրոցականներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Սահմանադրական դատարան:
Միջոցառմանը բացման ելույթով հանդես կգան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը, ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: