հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բանակում զոհված զինվորի գործից անհետացել է գլխավոր ապացույցը

Բանակում զոհված զինվորի գործից անհետացել է գլխավոր ապացույցը

2007 թվականի օգոստոսի 30-ին  բանակում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով ամենակարևոր ապացույցը՝  ռադիոռելեային կայանը անհետացել է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

Հիշեցնենք, որ, ըստ 2010 թվականի հունվարի 13-ին կայացրած Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանի վճռի, Օհանջանյանը 2007 թվականի օգոստոսի 30-ին հպվել է վերոնշյալ կայանի ալեհավաքի ամրալարերին ու հոսանքահարվել է:

Այս տարվա ապրիլից Տիգրան Օհանջանյանի ծնողների բողոքի արդյունքում նախաքննությունը վերսկսվել է և որոշում է կայացվել կրկին դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն անցկացնել:

«Եվ ռադիոռելեային կայանը, որտեղից իբր թե հոսանք է դուրս եկել, հոսանքը այդ լարին է հաղորդել և իմ երեխեն իբր թե էլեկտրահարվել է, կորել է… Ասեմ, որ դա արդեն ի սկզբանե նախաքննության 4 տարիների ընթացքում և դատարանում հնչած մեղադրականը տապալեց, իրեղեն ապացույցները և էլեկտրահարման վարկածը վերացվեց: Հիմա պետք է նոր քննություն նոր անձի նկատմամբ սկսեին առանց էլեկտրահարման վարկածը նորից առաջ տանելու: Բայց քանի որ մեր դատաիրավական համակարգը թելերով կապված է իրար, ո՞նց կարելի է՝  ախպերը ախպորը դատի տա, մի դատախազը կատարել է հանցագործություն` սխալ ընթացք տալով գործին, հավաքել է ապացույցները քննիչի հետ միասին, մյուսը ո՞նց կարա նրան դատի տա:

Սարգսյանը պատմել է, որ նոր նախաքննության ընթացքում ռադիոռելային կայանը պետք է ստուգվեր,սակայն գործընթացը ձգձգվում էր:

«Ես մի քանի օր առաջ զանգահարեցի մեր քննիչին, ասացի` երբ ենք գնալու փորձաքննության, ասաց` տիկին Գոհար, փորձաքննություն էլ չի լինելու: Ես հարցրեցի, ո՞նց չի լինելու, ասաց` չկա, ռադիոռելեային կայանը չկա: Ոնց կարելի է  ընդունել այդ փաստը, որ 5 տարի է նախաքննություն է գնում, ու իրենց վարկածի միակ ապացույցն անհետացրել են: Ո՞վ ա կերել այդ կայանը: Հիմա ես հայտարարում եմ, ես դրամական պարգև եմ խոստանում ռադիոռելեային կայանը գտնողին»,- Epress.am-ին ասել է տիկին Գոհարը:

Նրա խոսքով` այժմ իրենք խորհրդակցելու են իրենց փաստաբանի հետ, որպեսզի որոշեն` ում հայտարարություն տան, որտեղ գտնեն կայանը:

«Երեկ չէ առաջին օրը եղել եմ փորձագետներից երկուսի մոտ: Եթե այդ ռադիոռելեային կայանը չկա, դու դա չպիտի ուսումնասիրես, որ եզրակացություն գրես, ի՞նչ եզրակացություն ես գրելու: Փորձագետը և նույնն էլ քննիչը ասացին, որ դրա նմանատիպ ռադիոկայանի վրա ինչ-որ փորձաքննություն պիտի կատարեն, թե կատարել են… նույնիսկ չուզեցի, որ լսեմ: Ես կարող եմ մի հատ օրինակ բերել՝ մեքենան, որը խփում է մարդուն դա անհետացնեն, ու բերեն մի հատ ուրիշ մեքենա, որը ոչ մի հետք չի թողել այդ մարդու վնասվածքների վրա»,- հավելել է  Գոհար Սարգսյանը: