ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի հետազոտողների կողմից ստեղծված նոր կոնտակտային լինզաներն արդեն իսկ «տերմինատորի տեսողություն» անվանումն են ստացել: Նրանում տեսողական տեղեկատվությունը համակարգչից անմիջապես փոխանցվում է մարդու աչքի մեջ: Նախատիպն արդեն փորձարկվել է կենդանի աչքի վրա:
Մեկ պիկսելանոց լուսադիոդային դիսփլեյով ակտիվ լինզաները ստեղծել և փորձարկել են կենդանիների վրա Վաշինգտոնի և Աալտոյի համալսարանների գիտնականները:
Թեև այժմ լինզաները գաղափարի ապացույցն են միայն, սակայն չի բացառվում, որ հետագայում հնարավոր լինի դրանք լայնորեն կիրառել: