ԵԱՀԿ Մինսկի Խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորն իր լիազորությունների կատարմանը կանցնի հունվարին, հայտնում է Trend-ը` հղում կատարելով ֆրանսիական իր աղբյուրներին:
Նա կփոխարինի Մինսկի խմբի ներկայիս համանախագահ Բերնար Ֆասյեին, ով մինչ տարվա վերջ կավարտի իր առաքելությունը:
Ֆասյեն մտադիր է իր վերջին այցելությունը կատարել տարածաշրջան նոյեմբերի վերջին:
Ժակ Ֆորը ներկայումս հանդիսանում է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանը: