Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է սովորել բարձրացնել իր տրամադրությունը: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է զբաղվել սեփական ուղեղի մարզումներով:
Մինչ այժմ կարծիք կար, որ մարդու ուղեղը ամբողջությամբ ձևավորվում է մինչև 25 տարեկանը, իսկ այդ տարիքից հետո այլևս չի կարող աճել: Սակայն նյարդաբանության առաջընթացը ցույց է տվել, որ մարդկային կյանքի ընթացքում նոր նեյրոնային կապեր կարող են ձևավորվել: Բացի այդ, հայտնի է, որ եթե մարդ մտածում է դրական երևույթների մասին, ուղեղը ավելի ակտիվ է աշխատում այն հատվածում, որը պատասխանատու է երջանկության համար: Սա ընկճախտի բուժման բանալին է:
Իտալացի հոգեբույժ, պրոֆեսոր Ջովանի Ֆավան խորհուրդ է տալիս իր հիվանդներին «երջանկության օրագրեր» պահել: Նա պարզել է, որ բավական է կյանքի որևէ երջանիկ պահ թղթին հանձնել, այդ իրադարձությունը կսկսի արմատներ գցել գիտակցության մեջ;
«Երջանկության գիտություն» գրքում բժիշկ Ստեֆան Քլեյնը պնդում է, որ «Դժբախտությունը ինքն իրեն է մեզ մոտ գալիս, առանց հրավերի, իսկ երջանկության համար անհրաժեշտ է ջանք թափել»: