Վերջերս ինտերնետում կրկին հայտնվեց Սոնա Շահգելդյանի ռուսերեն ելույթը, որը, հետո պարզվեց, հենց ինքը` Սոնան է տեղադրել` ապացուցելու, որ այս տարի ինքը շատ ավելի լավ է խոսել ռուսերեն, քան անցյալ տարի: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Սոնա Շահգելդյանն ասել է, որ, իր կարծիքով, «շատ ընտիր» է խոսել:
«Չեմ հասկանում` հիմա ինչի համար են խոսում: Այս տարի, երբ «Նոր ալիքի» հյուրն էի, շատ ճիշտ եմ խոսել: Հիմա ի՞նչ են ուզում ասած լինեն, – ասել է երգչուհին, – Անկեղծ ասած, ինձ համար կարևոր է, որ ես լավ երգեմ, ոչ թե ցույց տամ իմ ռուսերենի իմացությունը: Ու դրսում մարդիկ ինձ սիրել են, միայն Հայաստանում են այսպես արձագանքել»:
Հարցին` արդյոք երգչուհու համար պարտադիր չէ՞ լեզուների իմացությունը, Շահգելդյանը պատասխանել է. «Իսկ ամերիկացին կամ ռուսը քո հայոց լեզուն գիտի՞: Մեր բոլոր երգչուհիները լա՞վ են խոսում ռուսերեն: Ովքե՞ր են խոսում, ուզում եմ իմանալ: Բնականաբար միայն նրանք, ովքեր ունեն ռուսական կրթություն»: