Ամերիկուհին ամուսնուն աճուրդի է հանել համացանցում, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
«Վաճառքի է հանվում 22-ամյա Կայլ Բրեդլին: Դյուրին է շահագործման մեջ: Բավական է միայն կերակրել և ջուր տալ 3-5 ժամը մեկ»,-ասված է նրա հայտարարության մեջ: Ամերիկուհու խոսքով` նա որոշել է նման քայլի գնալ այն բանից հետո, երբ ամուսինը դադարել է ուշադրություն դարձնել իր վրա: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ գնորդը պարտադիր կերպով պետք է տանը ինտերնետին միացված համակարգիչ ունենա, հակառակ դեպքում Կայլը չի կարողանա շարունակել զբաղվել իր սիրած գործերով:
Բացի դա, ամերիկուհին նշում է, որ պատրաստ է քննարկել գնորդի հետ «փոխանակման» տարբերակը: Ի դեպ, աղջկա խոսքով` իրեն զարմացրել է իր հայտարարության արձագանքների քանակությունը: