Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր երկրորդ հաղթանակը տարավ Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի 6-րդ հուշամրցաշարում:
Բացառիկ ուժեղ կազմ ունեցող գերմրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Պետր Սվիդլերին: Դա օրվա միակ արդյունավետ պարտիան էր, մյուս չորս մրցապայքարներում ոչ-ոքիներ գրանցվեցին:
Վերջին՝ 9-րդ տուրից առաջ Արոնյանը 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր են հետ մնում ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին և Սերգեյ Կարյակինը, նորվեգացի Մագնուս Կառլսենը:
Վաղը Արոնյանը սևերով ուժերը կչափի Յան Նեպոմնյաշչիի հետ: