ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ` նոյեմբերի 25-ին իր ծննդյան 55-ամյակը արաբական շքեղ հանգստավայրում նշելու համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում ընդգծել է, որ Գագիկ Ծառուկյանը Դուբայ է մեկնում ընտանյոք հանդերձ:
Ըստ օրաթերթի տեղեկությունների` ՀՀ պետական նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների հիմնական մասը` ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի նախկին քաղաքապետեր Կարեն Կարապետյանն ու Գագիկ Բեգլարյանը, ռուսաստանցի օլիգարխ, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը և նրա եղբայրը` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հրավիրվել է Ծառուկյանի ծննդյան արարողությունը: