Քրդական բանվորական կուսակցության անդամներն այս գիշեր հարձակում են գործել Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող նավթային հանքի վրա և սպանել երեք հոգու, հայտնում է Todays Zaman-ը:
Ահաբեկիչների հարձակման հետևանքով սպանվել են հանքավայրի անվտանգության ծառայության երկու աշխատակիցները և էլեկտրիկ-ինժեները: Կոզլուկ քաղաքում գտնվող Սելմո հանքավայրը շահագործում է կանադական Transatlantic Petroleum ընկերությունը: Սելմոն Թուրքիայի երկրորդ խոշոր հանքավայրն է: Ընկերության ղեկավարությունն այժմ աշխատում է տեղի իշխանությունների հետ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով:
Հիշեցնենք, որ Քրդական բանվորական կուսակցությունը Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում է համարվում: