Այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկել են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:
Յուրաքանչյուր տարի տոնածառը սկսում էին տեղադրել դեկտեմբերի սկզբին: Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ինչու է այս տարի մայրաքաղաքի գլխավոր տոնածառը շուտ դրվում, նշել է, որ դա արվել է Ամանորի նախաշեմին խցանումների առաջացումից խուսափելու համար:
«Քանի որ այդ օրերին շարժը քաղաքում ավելի շատ է լինում, և որպեսզի խցանումներ չառաջանան, որոշվել է տոնածառը շուտ տեղադրել: Բացի դա, տոնական տրամադրությունն ավելի վաղ կհաղորդվի քաղաքին: Կարծում եմ` վատ չի: Ի դեպ, այլ երկրներում ևս տոնածառներն արդեն տեղադրվում են»,- ասել է Գևորգյանը: