Վլադիմիր Գասպարյանը ՀՀ զինված ուժերին և նաև իր ոլորտին (ոստիկանական համակարգ – խմբ.) տիրապետող լավագույն մասնագետներից է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը պաշտպանության նախարարությունում:
«Ընդ որում, այդ մասնագիտական տիրապետումը տեսական չի, նա այդ փորձություններով անցել է և’ ներքին գործերի նախարարությունում, և’ ռազմական ոստիկանությունում: Բացի դրանից, իմ համար նա լավագույն ընկեր է և նրա կատարած աշխատանքը ՊՆ-ում ես գնահատում եմ միանշանակ դրական», – ասել է Օհանյանը:
Նախարարը նաև կարծիք է հայտնել, որ Գասպարյանն իր կարողությունները օգտագործելու է նաև ոստիկանական համակարգում, որպեսզի իր առջև դրած խնդիրները պատշաճ կերպով իրականացնի:
Հիշեցնենք, որ մինչև ոստիկանապետ նշանակվելը Վլադիմիր Գասպարյանն աշխատում էր Պաշտպանության նախարարությունում Սեյրան Օհանյանի տեղակալի պաշտոնում: