Ռուսաստանյան РЕН-ТВ հեռուստաալիքի հաղորդավար Տատյանա Լիմանովան գրեթե միջազգային սկանդալ է հրահրել` հեռուստաեթերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվան ընթերցումից հետո ցույց տալով միջնամատը: Արևմտյան ԶԼՄ-ները այս քայլը գնատել են որպես ամերիկյան առաջնորդին վիրավորելու փորձ:
Ի դեպ, դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 14-ին`լրատվական բլոկի ցերեկային եթերի ժամանակ: Դրանից հետո լուրերի այդ թողարկման տեսանյութը սկսել էր շրջանառվել համացանցում, և այդպես էլ աննկատ կմնար, եթե դրա վրա ուշադրություն չդարձնեին ամերիկյան ԶԼՄ-ները:
Տեսանյութում Լիմանովան պատմում է «Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության» գագաթաժողովին Ռուսաստանի առաջնորդ Դմիտրի Մեդվեդևի մասնակցության մասին: Մեկնաբանելով այս լուրը` հեռուստահաղորդավարը նշում է, որ Դմիտրի Մեդվեդևը ստանձնել է «Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, հավելելով, որ նախկինում այս պաշտոնը զբաղցենում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս բառերն արտաբերելուց անմիջապես հետո հաղորդավարը եթերում միջնամատն է ցույց տալիս:
Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ այս սկանդալը բռնկվեց Ռուսաստան-ԱՄՆ վատթարացող հարաբերությունների ֆոնին, սակայն, ինչպես հեռուստաալիքի անձնակազմի անդամներից մեկը հայտնել է «Կոմերսանտին», իրականում այդ ժեստն ուղղված է եղել նկարահանող խմբի տեխնիկական անձնակազմին: