Վերջերս Հայաստանում «շատացած պոռնոսկանդալների շուրջ առաջացող աժիոտաժի և դրանց պատճառների» մասին «Հրապարակ» օրաթերթը զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ:
Դերասանը չի կարծում, որ պոռնոսկանդալների շուրջ ծավալվող խոսակցությունների ու քննադատությունների պատճառը հայկական մենթալիտետը կամ փոքր ազգի բարդույթն է, քանի որ դա, ըստ նրա, մարդկանց միշտ էլ ողջ աշխարհում ավելի հետաքրքրող թեմա է:
«Դեղին մամուլը բա ինչի՞ համար է: Ոչ մի արտառոց բան չկա: Ուզո՞ւմ եք մի երկու հատ տկլոր նկարվեմ, գցեմ ինտերնետ` սաղ աշխարհը կնայի, էլի»,-ասել է դերասանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե կարծիք կա, որ այդ սկանդալները նոր «փիառի» ձև են և որ օգտագործվում են հայտնիների կողմից կամ էլ հայտնի դառնալու համար, դերասանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ աղջկա կամ կնոջ համար Հայաստանում դա լավ «փիառ» լիներ, ու հատուկ են անում: Իհարկե, սենց թե նենց, դա բերում է «փիառի», բայց դե էն բանը չի, որ ասենք, երազում են իրանց մասին տենց բաներ խոսվի կամ գրվի: Դժվար թե»:
Դանիելյանը նշում է, որ մի երկու դեպք է եղել, ու «ոնց որ ասում են` ինքներս մեզ վրա զարմացած ենք»: «Ես կասեի` մենք շատ խեղճ ու պարկեշտ ենք այդ բնագավառում: Արատասահմանում երևի բոլոր հայտնի մարդկանց վրա էլ նման կոմպրոմատներ կգտնես, անգամ հատուկ պոռնոսայթեր կան, որտեղ միայն ատղերն են»:
Իսկ թերթի թղթակցի այն դիտարկմանը, որ մենք արտասահման չենք, և նման 2 դեպքից հետո ավանդապաշտությունը գլուխ է բարձրացնում, դերասանը պատասխանել է. «Ավանդապաշտությունը ամեն տեղ է գլուխ բարձրացնում, էնտեղ մի ուրիշ ծայրահեղություն է, մի ուրիշ հիվանդություն, որ մարդիկ դրանով տառապում են ու ամեն ինչ ուզում են դրանով բացատրել: Բայց ինչ որ ազգային մի բան էլ կա, որ իրանց նայում են ոչ որպես մարդ, այլ որպես հայ: Բայց մենք `հայերս, մարդ ենք, բոլորս էլ ունենք սեռական օրգաններ ու բոլորս էլ գիտենք, որ այդ օրգանները միայն չիշիկ անելու համար չի ու սաղ աշխարհն էլ դա գիտի, ուղղակի մենք նոր ենք դա հասկանում ու զարմացել ենք, թե ո՞նց կարելի է նման բան լինի: Ինչի՞ չի կարելի: Նույն Քսենիա Սոբչակն ինչ ասես չի արել, բայց իրեն տուն կարելի է նվիրել, իսկ մեր խեղճ Անժելա Սարգսյանին չի կարելի, իսկ ինչի՞ չի կարելի, այ քեզ բան, ի՞նչ ա արել էդ աղջիկը», – նշել է Սերգեյ Դանիելյանը: