Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի 22-ամյա բնակչուհի Քրիստինա Ռեյը գրանցվել է Գիննեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենահաստ շրթունքներն ունենալու համար, ինքը 100 կոսմետիկ ներարկումների արդյունք է:
Ի դեպ, անգամ ռեկորդակիր դառնալուց հետո էլ աղջիկը որոշել է չբարարվել այսքանով և շարունակել մեծացնել շուրթերը` միաժամանակ «շտկելով» մարմնի այլ հատվածներ:
Աշխարհի ամենահաստ շրթունքներ ունեցող աղջկա տիտղոսը ստանալու համար նա ստիպված է եղել 6000 դոլար ծախսել:
«Ես կարծում եմ, որ ֆանտաստիկ տեսք ունեմ, և դա ինձ երջանկացնում է,- ասում է աղջիկը,- Երբեմն ինձ ծաղրում են փողոցում, բայց ինձ համար միևնույն է»:
«Կատարելագործվելու» ձգտումները մասնագետները հոգեկան հիվանդությունների ձևերից են համարում, որը կապված է ցածր ինքնագնահատականի հետ: Եվ թեև վիրահատություն անցած կանայք սովորաբար նշում են, որ երջանիկ ու շատ ավելի վստահ են իրենց զգում, այդուհանդերձ վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ ավելի հաճախ հենց այս կանայք են իրենց կյանքն ինքնասպանությամբ ավարտում: