Բուրյաթիայում կովկասցիների վրա օդամղիչ ատրճանակով, դանակներով և պատառաքաղներով հարձակում գործած 4 դեռահասներ են ձերբակալվել, հայտնում է utro.ru-ն:
Համաձայն ոստիկանության տվյալների` ոչ սթափ վիճակում գտնվող 16-19 տարեկան երիտասարդները հետապնդել են կովկասցիներին և միաժամանակ վազելիս «Հայլ Հիտլեր» կարգախոսն են հնչեցրել:
Ինչպես հայտնել է Ներքին գործերի նախարարությունը, կովկասցիները չեն տուժել: Ձերբակալությունից հետո դեռահասների հետ բացատրական աշխատանք է տարվել: Ոստիկանները կարծում են, որ հագուստից և դաջվածքներից դատելով, ձերբակալվածները սափրագլուխներ են: