Նոյեմբեր 25, 2011 | 13:11
69 Views
Նախաձեռնությանը մտահոգում է «Հրազդան»-ի տարածքում առևտրի կենտրոնի կառուցումը
Հայաստանում հասարակական նախաձեռնություն է ստեղծվել, որի անդամները դեմ են «Հրազդան» մարզադաշտի տարածքում նոր առևտրային կենտորնի կառուցման ծրագրին:
Հիշեցնեք, որ այդ ատևտրային գոտու կառուցման թույլտվությունը «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին տրվել է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից:
Այս նախագծին դեմ արտահայտվող քաղաքցիական կազմակերպությունները` Երևանի Օրհուսի կենտրոնը, Ճարտարապետների միությունը և մի քանի այլ ՀԿ-ներ ու նախաձեռնություներ, մտահոգություն են հայտնում, որ առևտրի կենտրոնի կառուցումը կխոչընդոտի մարզադաշտի տարածքում անվտանգության ապահովմանը:
«Տարհանման գոտու գոյությունն անհրաժեշտ է, քանի որ դրա բացակայության դեպքում անհնար կլինի մեծ միջոցառումների ժամանակ մարդկանց ապահով դուրս բերել մարզադաշտից արտակարգ իրավիճակների դեպքում», – մեզ հետ զրույցում իր հիմնավորումները ներկայացրեց հասարակական նախաձեռնության կազմակերպիչ Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը:
Նա նաև հիշեցրեց, որ «Հրազդան» մարզադաշտը համարվում է քաղաքի պատմամշակութային կառույցներից մեկը և ունի ռազմավարական նշանակություն:
Այսօր ժամը 15:00-ին Օրհուս կենտրոնում տեղի կունենա քննարկում մարզադաշտի կից տարածքում առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի առնչությամբ: Քննարկմանը հրավիրված են մասնկացելու Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Մշակույթի, Քաղաքաշինության, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության նախարարությունների, ՀԿ-ների, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ԶԼՄ-ների, Ճարտարապետների միության ներկայացուցիչներ:
Լուսանկարը` hetq.am