Վրացիների պատրիարք Իլիա Երկրորդը ամենայն հավանականությամբ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 29-30-ին Երևանում անցկացվելիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին: Այս մասին «Պիր Վելի» գործակալությանը հայտնել է Մոսկվայում գտնվող վրացական պատվիրակության կազմում ընդգրկված, պատրիարքության խորհրդական, միջազգային հարցերով փորձագետ Զուրաբ Աբաշիձեն:
«Որքանով որ տեղյակ եմ, պատրիարքը չի կարողանա մասնակցել այդ հանդիպմանը»,-հայտարարել է Աբաշիձեն:
ԱՊՀ երկրների միջկրոնական նիստին իր մասնակցությունը դեռևս չի հաստատել նաև Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեն: Վերջինս օրեր առաջ Մոսկվա կատարած այցի ընթացքում ցանկացել էր նախապես ծանոթանալ նիստի ծրագրին: Փաշազադեն խոստացել էր ծրագրի հետ ծանոթանալուց հետո վերջնական որոշում կայացնել:
Ի դեպ, ավելի վաղ հաղորդվում էր, որ, ծրագրի համաձայն, քառակողմ փաստաթղթերի նախագծեր են պատրաստվել, որոնք նիստի շրջանակներում պետք է ստորագրվեն Ալահշուքյուր Փաշազադեի, Մոսկվայի և համայն Ռուսյո Պատրիարք Կիրիլի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Վրաց պատրիարք Իլիա Երկրորդի կողմից: