Home / Հայաստան / Ամերիկացի դպրոցականը զրկվել է ընտանիքից ճարպակալման պատճառով

Ամերիկացի դպրոցականը զրկվել է ընտանիքից ճարպակալման պատճառով

Ամերիկյան Քլիվլենդ քաղաքի` ճարպակալումից տառապող 8-ամյա բնակչին հեռացրել են սեփական ընտանիքից, քանի որ, սոցիալական ծառայության աշխատակիցների կարծիքով, տղայի մայրը բավականաչափ ջանքեր չի գործադրել որդու ճարպակալման դեմ պայքարելու համար, հայտնում է Cleveland Plain Dealer-ը:

Մեկ շաբաթ առաջ սոցիալական կենտրոն ուղարկված դպրոցականը մոտ 80 կգ քաշ ունի: Ինչպես նշել են սոցիալական ծառայության աշխատակիցները, ճարպակալման հետևանքով շուտով երեխայի մոտ շաքարախտ և հիպերտոնիկ հիվանդություններ կարող են ի հայտ գալ: Նշվում է, որ նախքան երեխային ընտանիքից հեռացնելու մասին դատական օրդեր ստանալը, սոցաշխատողները մեկ տարվա ընթացքում հետևել են մոր գործողություններին: Վերջինս անտեսել է երեխայի քաշի դեմ պայքարելու մասին բժիշկների խորհուրդները:

Բժիշկները վստահ են, որ թեև տղայի ծնողներն էլ են տառապում քաշի ավելցուկից, այդուհանդերձ, երեխայի ճարպակալումը ժառանգականության հետևանք չէ: