Ֆրանսիացի մաշկաբանները պարզել են վաղուց հասունացման շրջանն անցած կանանց մոտ կորյակային (պզուկային) ցանի պատճառները: Նանտի համալսարանի գիտնականները պարզել են, որ 25-30 տարեկան կանանց մոտ կորյակային ցան առաջանում է աշխատանքի հետ կապված հաճախակի սթրեսներից:
Նմանատիպ ցանը հաճախ պայմանավորված է հորմոնալ խանգարումներով: Դրանք տարբերվում են մաշկի վրա առաջացող սև կետերից նրանով, որ ժամանակի ընթացքում չեն վերանում և դժվարությամբ են բուժվում:
Կորյակային ցանը տարածված է 25-30 տարեկան կանանց շրջանում, որոնք, ըստ գիտնականների, ողջ երիտասարդությունը ծախսել են կարիերային աճ ապահովելու վրա: Աշխատավայրում առաջացող մշտական սթրեսների պատճառով կանանց մոտ տղամարդկային տեստոստերոն հորմոնն է արտադրվում: Այն անհրաժեշտ է նյարդյային գրգռվածությունը ճնշելու համար:
Միաժամանակ, արյան մեջ տեստոստերոնի քանակության մակարդակի բարձրացումը ուղեկցվում է մաշկային ճարպի շերտի առաջացմամբ, որը լցնում է մաշկի անցքերը և բորբոքում առաջացնում: Արդյունքում, ինչպես նշում են մասնագետները, հասուն տարիքի աղջիկների մոտ կորյակային ցանը բուժելը շատ ավելի դժվար է, քան հասունացման շրջանի հիվանդությունները:
Պրոֆիլակտիկ բուժման համար մասնագետները խորհուրդ են տալիս`
Հստակ ռեժիմ պահպանել, այդ թվում, ճիշտ սնվել
- Հրաժարվել վատ սովորություններից, ինչպես, օրինակ, ալկոհոլը, ծխախոտը
- Հնարավորինս քիչ նյարդայնանալ
- Օգտագործել կոսմետիկ միջոցներ պրոբլեմատիկ մաշկի համար
- Պարբերաբար մաքրել մաշկը