Արագածոտնի Փարպի գյուղից հնգամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ: Այս մասին տեղեկացնում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը:
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին երեխան դուրս է գրվել հիվանդանոցից՝ մնալով կենտրոնի հսկողության տակ:
Սակայն վեց ամիս անց հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել` բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտերկրում կազմակերպելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում, որոնք Անուշի ընտանիքը միայնակ հոգալու ի վիճակի չէ:
Անուշիկի հոր հեռախոսահամարն է` (093) 17-47-57