Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր Երևանում մեկնարկած միջկրոնական խորհրդի նիստի ժամանակ հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ, որում, մասնավորապես, իրենց նվիրվածությունն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Հոգևոր հայրերը հակամարտող կողմերին կոչ են արել շփման գծից դուրս բերել դիպուկահարներին, որպեսզի այլևս զոհեր չգրանցվեն:
Պատրիարք Կիրիլն իր խոսքում նշել է, որ շփման գծում ուժի կիրառումից հրաժարվելը պետք է ստեղծի բարոյականության մթնոլորտ և նպաստի խաղաղության ու արդարության հաստատմանը: