Մոսկվայի հարավ-արևելյան հատվածում գտնվող «Հին Բաքու» սրճարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 5-ը վիրավորվել են:
Սրճարանի տնօրինության և հաճախորդների միջև ընդհարումը տեղի է ունեցել «Մոսկվա» առևտրի կենտրոնի տարածքում: Ընդհարման հետևանքով սպանվել է Մոսկվայի 38-ամյա բնակիչը: Կոտրվածքներով և գլխի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել սրճարանի 42-ամյա անվտանգության աշխատակիցն ու 4 այցելուներ` 20-38 տարեկան: 4 վիրավորներն էլ ծագումով հայ են: Սպանության մեղադրանքով ձերբակալվել է Մոսկվայի 42-ամյա բնակիչը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել: