«Առողջ Ռուսաստան» ծրագրի պաշտոնական կայքը նախատոնական հարցում է անցկացրել` ռուսաստանցիներին առաջարկելով պատասխանել հետևյալ հարցին` «Ո՞ր դեպքերում, ըստ ձեզ, հնարավոր չէ առանց ալկոհոլի»:
Պարզվել է, որ առանց ալկոհոլի հնարավոր չէ անցկացնել Ամանորը (45,9%): Ըստ ռուսաստանցիների` սեփական ծննդյան տոնակատարությունն էլ է խմիչք պահանջում (36,4%): Ալկոհոլը անհրաժեշտ է նաև ամառանոցում, հատկապես «խորովածի հետ» (22,5%): Հարցվածների 16,3 %-ը կարծում է, որ առանց խմիչքի հնարավոր չէ անցկացնել նաև ընկերական երեկույթները, ինչպես նաև ռոմանտիկ ընթրիքը: Հարցումները միաժամանակ ցույց են տվել, որ քիչ չեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ առանց ալկոհոլի հնարավոր է անցկացնել կյանքի ցանկացած իրադարձություն (44.3%): Ի դեպ, հարցվածների ընդամենը 3,2% է կարծում, որ ալկոհոլի պետք է դիմել կարևոր որոշումներ ընդունելուց առաջ և հետո: