Գերմանիայի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի գիտնականներին հաջողվել է բացահայտել այն գենը, որն անմիջականորեն պատասխանատու է մարդու քնի տևողության համար: Այդ գենի առկայությունը բացատրում է որոշ մարդկանց մոտ ներքին զարթուցիչի գոյության փաստը, հայտնում է medikforum.ru-ն:
Գիտնականները պարզել են, որ ABCC9 գենը կարող է էապես կրճատել մարդու քնի համար անհրաժեշտ ժամանակը: Այս բացահայտումը կարող է պատասխանել այն հարցին, թե ինչու որոշ մարդիկ, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը, օրվա մեջ ընդամենը 4 ժամյա քնով են բավարարվում: