Նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 23-ամյա մի աղջիկ՝ հայտնելով, որ նոյեմբերի 24-ի առավոտյան, երբ հյուրընկալվել է ընկերուհու տանը՝ վերջինս իր պայուսակից գողացել է «Սամսունգ» բջջային հեռախոս, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Տուժողի ընկերուհին բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: