Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ հանգստյան օրերին Ստամբուլի Մարմարա համալսարանի հիվանդանոցում հաստ աղու վիրահատություն է տարել, հայտնում է 1news.az-ը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Վարչապետը մի փոքր վիրահատություն է ունեցել: Նրա առողջությանը ոչինչ չի սպառնում և չորեքշաբթի նա դուրս կգրվի հիվանդանոցից»,-նշվում է վարչապետի Twitter միկրոբլոգի հաղորդագրության մեջ: