Հնդիկ ագարակատերը մահացել է վիրահատական միջամտությունից հետո, որի ժամանակ բժիշկները հիվանդի ստամոքսից մոտ 6 կգ տարբեր տեսակի մետաղական իրեր են դուրս բերել:
Կամլեշվարա Սինգհի մարմնում երեք բանալի, 431 մետաղադրամ, 196 մետաղական փոքրիկ գնդակներ և 17 ամրակցման պարագաներ են հայտնաբերվել:
Բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: Բժշկական հաստատության տնօրենի խոսքով` տղամարդը վերջին 9 ամիսների ընթացքում մետաղական պարագաներ է կուլ տվել:
Մասնագետները կարծում են, որ մահացածը հոգեկան խնդիրներ ուներ և այնպիսի հիվանդությամբ էր տառապում, որը մարդու մոտ ոչ սննդարար իրերի նկատմամբ ախորժակ է արթնացնում: