Home / Հայաստան / Շարմազանովը՝ ԱԺ փոխխոսնա՞կ

Շարմազանովը՝ ԱԺ փոխխոսնա՞կ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրելուց հետո ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու է ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես նշում է թերթը, թեև մինչ այժմ խոսվում էր ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի թեկնածության մասին, այդուհանդերձ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է եղել` նրա անվան հետ կապված վերջին սկանդալների պատճառով:

Թերթը կարծիք է հայտնում, որ ըստ ամենայնի, հինգշաբթի օրը ՀՀԿ ԳՄ նիստում էլ կկայացվի ԱԺ նախագահի և փոխնախագահի հարցերի վերաբերյալ վերջնական որոշումը: Մինչ այդ Շարմազանովը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է  այդ տեղեկությունները:

«ՀՀԿ-ն դեռ չի քննարկել ԱԺ նախագահի հարցը, դա կարվի այս շաբաթ, մինչև հերթական քառօրյայի մեկնարկը»: Իսկ այն հարցին`եթե առաջարկեն, կհամաձայնի արդյոք, նա պատասխանել է. «Եթե-ներով հարցերը չեմ մեկնաբանում», – նշում է օրաթերթը: