Կյանքի 85-րդ տարում մահացել է Խորհրդային Միության բռնապետ Իոսիֆ Ստալինի դուստրը` Սվետլանա Ալիլուևան, հայտնում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը`հղում կատարելով ամերիկյան Վիսկոնսին նահանգի Ռիչլանդ շրջանի վարչակազմի ներկայացուցչ Բեն Սաութվիկին:
«Ես միայն կարող եմ հաստատել, որ նա մահացել է նոյեմբերի 22-ին», – հայտնել է Սաութվիկը:
Ալիլուևան մահացել է ծերանոցում: Ավելի վաղ նրա մոտ հաստ աղիքի քաղցկեղ էր հայտնաբերվել:
Նշենք, որ 1967 թվականին Հնդկաստան կատարած այցից հետո Ալիլուևան արտագաղթել էր ԱՄՆ` հրաժարվելով վերադառնալ Խորհրդային Միություն:
«Ինձ համար ավելի հեշտ կլիներ նոր կյանք սկսել, եթե ես մնայի Հնդկաստանում կամ Եվրոպայում», – ավելի ուշ խոստովանել էր Ալիլուևան: Միևնույն տարում լույս ընծայվեց նրա «20 նամակներ ընկերոջը» ինքնակենսագրական գիրքը, որը պատմում էր Ստալինի ընտանիքի կյանքի մասին: Գիրքը բեսթսելեր դարձավ: