Home / Հայաստան / Վրաստանում Սերժ Սարգսյանը հանդիպելու է Սահակաշվիլիի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վրաստանում Սերժ Սարգսյանը հանդիպելու է Սահակաշվիլիի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, Խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Հայաստանի և Վրաստանի նախագահները երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսվում է նաև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Թբիլիսիում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի և հանդիպում կունենա Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: