«Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը` հայտնի բանդայի գործով ձերբակալված և հանցախմբի պարագլուխ որակված Արտյուշա Հակոբյանի հայրը, այլևս Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ:
Այս մասին գրում է «Հրապարակը»` վկայակոչելով Հակոբյանի խոսքերը:
«Հիմա ինձ փոխել են` ուրիշ մարդ են դրել ղեկավար»,- մանրամասներ չհայտնելով` ասել է Սուրիկ Հակոբյանը և հավելել. «Դե, երևի հաշվի առնելով, որ ես դավաճան եմ հայրենիքի…»:
Հակոբյանը, սակայն, ընդգծել է. «Մեկ ա` ԲՀԿ-ն իմ կուսակցությունն ա, իսկ կուսակցության նախագահին հարգում-սիրում եմ»: