Home / Հայաստան / Գյուղացին վրաերթի ենթարկված հորթի համար դիմել է ոստիկանություն

Գյուղացին վրաերթի ենթարկված հորթի համար դիմել է ոստիկանություն

Նոյեմբերի 28-ին ոստիկանության Ճամբարակի բաժին է դիմել մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը անհայտ մակնիշի  ավտոմեքենան  Ճամբարակ-Իջևան ճանապարհի վրա հարվածել է իր հորթին: Դեպքի վայր մեկնած ոստիկաններին նա ասել էր, որ հորթը կենդանի է, և ինքը «պարտք ու պահանջ չունի»:

Սակայն հաջորդ օրը  կրկին  դիմել է ոստիկանություն և հայտնել, որ  հարվածի հետևանքով դեպքից 1 ժամ հետո հորթը սատկել է, և իրեն պատճառվել է 130.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է, որ հորթին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Աղբերք գյուղի մի բնակիչ: