Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքն այսօր ավարտվեց: Քվեարկության արդյունքում ընդունվեցին կառավարության ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ եթե կառավարությունը ներկայացրել է այդ փաթեթը, ապա պատգամավորների պարտականությունն է մասնակցել և քվեարկել:
«Կային մի քանի օրինագծեր, որոնք վիճահարույց էին, և մենք ձեռնպահ ենք մնացել: Իսկ Շրջակա և տեխնիկական կանոնակարգման մասին օրնիագծերին մենք դեմ ենք եղել, և դրանք 15 օրով հետաձգվել են: Ուրբաթ օրը Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության օրինագծի հետ կապված լինելու են խորհրդարանական լսումներ»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ միջադեպ է գրանցվել: Դահլիճում աղմուկ էր տիրում, և ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը փորձել է հանդարտեցնել պատգամավորներին, ինչը դուր չի եկել պատգամավոր Առաքել Մովսիսյանին:
Մանրամասները` yerkir.am կայքի ներկայացրած տեսանյութում: